Բուլղարացի պատանին խոստովանեց, որ դանդաղ է մատուցել գնդակը

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Գևորգ Ղազարյանը, ով հեռացվել էր խաղադաշտից Բուլղարիա – Հայաստան խաղի ժամանակ գնդակները մատուցող երեխային հարվածելու համար, ներողություն է խնդրել այդ արարքի համար։ Այսօր այդ պատանին՝ Բոժիդար Աթանասովը, խոսել է միջադեպի մասին։ Նա ասել է, որ ընդունում է Ղազարյանի ներողությունը, քանի որ պարտվող թիմի խաղացողը միշտ էլ նյարդայնացած է լինում։

Բոժիդարը նախկինում բուլղարացի հայտնի ֆուտբոլիստ Չավդար Աթանասովի որդին է։ Բոժիդարն այսօր պատմել է, որ այդ օրն իրոք դանդաղ է մատուցել գնդակները, քանի որ ցանկացել է ձգել ժամանակը։ Բացի այդ, նա նշել է, որ այդ պահին Ղազարյանին ևս մի գնդակ են տվել։ Բոժիդարն ասել է, որ Ղազարյանի ուղարկած գնդակն այնքան էլ ուժեղ չի դիպել իրեն։

«Մեզ ոչ ոք չի ասել արդար խաղի մասին, և ես չգիտեի, որ արագ պետք է մատուցեմ գնդակները։ Նման կանոն չկա», – ասել է պատանին։ Այս մասին հաղորդում է Gong.bg կայքը։

Մեկնաբանել