Հայաստանի մշակութային ժառանգությունը կհավաքվի և կներկայացվի Երևանում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից` որոշվել է մշակութային ժառանգությունը հավաքել բոլոր մարզերից, Երևանում ներկայացնել հանրությանը և նորից վերադարձնել իր տեղերը:

«ՀՀ կառավարությունը Հայաստանի պատմության պետական թանգարանին թույլատրել է ՀՀ բոլոր մարզերի տարածքներից հավաքել և 2012թ. սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ և թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, ցուցանմուշները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը»,- նշված է կայքում:

Մեկնաբանել