Գվատեմալայում հրաբուխ է ակտիվացել. զանգվածային տարհանում է

Գվատեմալայում ակտիվացել է  Ֆուեգո հրաբուխը, որ գտնվում է մայրաքաղաքից շուրջ 50կմ հեռավորության վրա. իշխանությունները հազարավոր մարդկանց են տարհանում. հաղորդում է BBC գործակալությունը:

Հրաբխի խառնարանից պայթյունների որոտ է լսվում, մոխիրը վեր է նետվում մինչև 1 կմ բարձրություն:

Գործակալության տվյալներով` ավելի քան 33 հազ. մարդ ստիպված է եղել լքել իր տունը:

Ըստ գիտնականների` 1999թ մինչ օրս Ֆուեգոյի այս ժայթքումն ամենաուժեղն է: