Ռոնալդուն սպառնում է բոյկոտել ՈւԵՖԱ-ն

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով դժգոհ է վերջին տարիներին ՈւԵՖԱ-ի կողմից հեղինակավոր մրցանակների դափնեկիրների ընտրությունից, սպառնացել է եվրոպական ֆուտբոլային գլխավոր կազմակերպությանը, որ այլևս չի հայտնվի նրա միջոցառումներին։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Մի քանի շաբաթ առաջ Մոնակոյում նորհվեց այդ ակզմակերպության վարկածով Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, որը բաժին հասավ կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստային։ Ռոնալդուն չի թաքցրել իր վերաբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ։ Այս պահվածքը դուր չի եկել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ինչին ի պատասխան Ռոնալդուն սպառնացել է, որ «եթե դուք ինձ չտաք այդ մրցանակն, իմ ոտքն այլևս այստեղ չի լինի»։

Մարզական գործընկեր` SportArmenia.com