Աբխազիա – Արցախ ընկերական հանդիպում` սեպտեմբերի 25-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ ստեղծվում է Հայաստանի երկրորդ հավաքականը, որը կրելու է Արցախի ազգային հավաքական անվանումը: Ինչպես տեղեկանում ենք «Իմպուլս» ֆուտբոլային թիմի կայքից, այս ընտրանին ընկերական հանդիպումներ կանցկացնի չճանաչված հանրապետությունների հավաքականների հետ: Արցախի հավաքական են հրավիրվել 22 ֆուտբոլիստ, որոնք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք եւ երկկողմանի հանդիպում ունեցան: ՀՀ ազգային 2-րդ հավաքական հրավիրվածների թվում են նաեւ «Իմպուլսի» 2 խաղացողներ՝ թիմի ավագ կիսապաշտպան Նարեկ Դավթյանն ու ՀՀ ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու(11գոլ), հարձակվող Նորայր Գյոզալյանը:

Սեպտեմբերի 25-ին Արցախի հավաքականը կհյուրընկալվի Աբխազիայում, ուր ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ: Իսկ մեկ ամիս անց արդեն Աբխազիայի ընտրանին պատասխան այցով կլինի Երևանում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com