Ձերբակալվել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով 12.09.2012թ. ձերբակալվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ Համբարձում Փխրիկյանը և ՀՀ ՊՆ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը:

Ինչպես հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել