Վիկ Դարչինյանը պատրաստվում է տիտղոսային մենամարտին (ֆոտոշարք)

Թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը պատրաստվում է սեպտեմբերի 29-ին Լուիս Օրլանդո Դել Վալեի հետ կայանալիք տիտղոսային մենամարտին: Մարտը կկայանա ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ Նահանգի Մաշանտուկետ քաղաքի Foxwoods Resort համալիրում:

Դարչինյանն առաջիկա մենամարտին պատրաստվում է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի մարզասրահում, որտեղ նրա հետ մարզվում են նաև Արտ Հովհաննիսյանն ու Ազատ Հովհաննիսյանը: Պարապմունքներին միշտ ներկա է մարզիչ Էդմոն Թարվերդյանը:

HyeFighters-ի հաղորդմամբ` Դարչինյանը գերազանց մարզավիճակում է և իրեն շատ լավ է զգում: Ստորև կարող եք տեսնել մեր անվանի բռնցքամարտիկի մարզման լուսանկարները:

Մեկնաբանել