ԱՄՆ-ի ԴՊՀ-ն վերադարձավ քաղաքական մեղմացման քաղաքականությանը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը(ԴՊՀ) հայտարարել է քանակական մեղմացման քաղաքականության նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում ամեն ամիս ձեռք կբերվի $ 40 մլրդ-ի հիփոթեքային պարտատոմս։

«ԱՄՆ ֆինանսական համակարգում իրադրությունը միայն դրամավարկային քաղաքականության միջոցով շտկելու փորձերը դատապարտված է ձախողման», -ասել  է ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն՝ մեկնաբանելով քանակական մեղմացման քաղականության վերսկսման որոշումը, հաղորդում է Reuters-ը։

Նրա կարծիքով՝ թեև ԴՊՀ քաղաքականությունը զգալի արդյունքներ ապահովում է, կարգավորիչը կոնկրետ քայլեր է ակնկալում ԱՄՆ քաղաքական իշխանություններից։

Բեռնանկեն ընդգծել է նաև, որ նոր ծրագրի հիմնական խնդիրը նոր աշխատատեղերի ստեղծումն ու գործազրկության մակարդակի նվազեցումն է։

2008Թ․ ի վեր՝ ԴՊՀ-ն քանակական մեղմացման քաղաքականութայն երկու փուլի ընթացքումհիփոթեքային պարտատոմսերի գնման միջոցով ֆինանսական համակարգ է ներգարվվել $2,3 տրլն։