Մադրիդի Ռեալում ևս 1 տխուր ֆուտբոլիստ կա

Մադրիդի «Ռեալում» բացի Կրիշտիանո Ռոնալդուից ևս մեկ տխուր ֆուտբոլիստ կա` ֆրանսիացի Ռաֆայել Վարանը: Այս մասին հաղորդում է El Mundo-ն:

Պաշտպանը հույս ուներ, որ այս մրցաշրջանում ավելի շատ խաղային ժամանակ կստանա: Մրցաշրջանի մեկնարկից առաջ ամեն բան հուշում էր, որ Վարանի հույսերն անհիմն չեն: Նա ստացավ 2 համարի մարզաշապիկը, որը պատկանում էր Ռիկարդու Կարվալյուին:

Այնուհետև Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նրան հրավիրեց հավաքական Ուրուգվայի հետ ընկերական խաղին: Սակայն Վարանի համար այդ ուրախալի իրադարձություններից հետո նրան հիասթափություն էր սպասվում, քանի որ «Արքայական ակումբի» պաշտոնական խաղերում նա ոչ մի հանդիպման չմասնակցեց: Եվ անգամ կենտրոնական պաշտպան Պեպեի վնասվածքը մեկնարկային կազմում Վարանի հայտնվելու հնարավորությունները չմեծացրեց:

Մեկնաբանել