Վիսենտե դել Բոսկեն կողմ է Կատալոնիայի անկախացմանը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կողմ է Կատալոնիայի անկախացմանը: Այս մասին հաղորդում է AS-ը:

Վերջին օրերին մի շարք ֆուտբոլային պաշտոնյաներ հայտարարել են, որ դեմ չեն Կատալոնիայի` Իսպանիայից անկախացմանը: Այդ մասին արտահայտվել են մասնավորապես` «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը, նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ինչպես նաև «կապտանռնագույնների» նախկին նախագահ Ժուան Լապորտան: Այժմ նրանց կարծիքը կիսել է Վիսենտե դել Բոսկեն:

«Կատալոնացիներն անկախության ձգտելու իրավունք ունեն: Դա ազատութուն է. յուրքանչյուր ժողովուրդ ինքնորոշվելու իրավունք ունի»,- ասել է Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների գլխավոր մարզիչը:

Մեկնաբանել