Թուրքիայի իշխանությունները «Սբերբանկին» թույլ են տվել գնել Denizbank-ը

Թուրքիայի Բանկային ոլորտի կարգավորման և վերահսկողության գործակալությունը ռուսական խոշորագույն բանկին՝ «Սբերբանկին» թուրքական Denizbank գնելու թույլտվություն է տվել։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրվել է թուրքական կարգավորիչի կայքում, հաղորդում է ռուսական «Վեդոմոստին»։ Պայմանավորվածությունների համաձայն՝ Denizbank-ի 57,49%-ը միջնորդավորված կփոխանցվի ռուսական կենտրոնական բանկին, որին պատկանում է «Սբերբանկի» 57,58%-ը։

Denizbank-ի ձեռքբերման մասին պայմանագիրը«Սբերբանկը» ստորագրել է այս տարվա հունիսի 8-ին, ըստ որի՝ ռուսական բանկը մտադիր է $3,55 մլրդ-ով ձեռք բերել թուրքական բանկի բաժնետոմսերի 99,85%-ը, որը պատկանում է ֆրանս-բելգիական Dexia բանկային խմբին։ «Սբերբանկը» ծրագրում է Denizbank-ի ձեռքբերումն ավարտել 2012թ․ 3-րդ եռամսյակի վերջին։ Այս տարի օգոստոսին գործարքին հավանություն էին տվել Թուրքիայի հակամենաշնորհային իշխանությունները։

Փորձագետները «Սբերբանկի»կողմից թուրքական բանկի ձեռբերումը չափազանց հաջող քայլ են համարում, քանի որ այն եկամտաբեր և լավ աշխատող բիզնես է։