«Ջերմուկ-1» հէկի կառուցման ընթացքում հնարավոր է՝ 500 ծառ հատվի

«Ջերմուկ-1» հէկի կառուցման ընթացքում կարող է հատվել 250-ից 500 ծառ, հաղորդում է «ԷկոԼուր»-ը:

«Հանրային լսման ժամանակ հարց առաջացավ, թե արդյոք այդ ամբողջ տարածքը, որ իրենք ջրառն անցկացնում են, խողովակներն անցկացնում են, ընկնում է անտառային արգելավայրի տարածքում. նրանք այդ մասին ինֆորմացիա չունեին: Մենք հստակ ասացինք. եթե գլխամասի կամ շինության կամ անցկացվող խողովակաշարի որևէ մի հատվածը գտնվելու է արգելավայրի տարածքում, ապա մենք կտրականապես դեմ ենք հէկի շինարարությանը»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Ջերմուկում անցկացվեցին հասարակական լսումներ «Ջերմուկ-1» փոքր հէկի կառուցման նախագծի վերաբերյալ, որը ներկայացրեց «Ջերմուկ Տուրբոշին» ընկերությունը: Շինարարությունը սկսվել էր հասարակական լսումներից դեռ 2 ամիս առաջ: