Ռուբեն Աղանբեկյանը լքում է Մոսկվայի բորսայի նախագահի պաշտոնը․ նա կգլխավորի «Օտկրիտիյեն»

Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի նախագահ Ռուբեն Աղանբեկյանը լքում է իր պաշտոնը՝ ստանձնելով «Օտկրիտիյե» ֆինանսական կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է ռուսական «Վեդոմոստին»։ Ինչպես բորսայում, այնպես էլ ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։

Աղանբեկյանը Մոսկվայի բորսան նախագահում է 2010թ․ հունիսից։ Մինչ այդ նա եղել է ռուսական «Ռենեսանս կապիտալ» ներդրումային ընկերության նախագահը։

Ներկայում «Օտկրիտիյեի» նախագահը ընկերության հիմնական բաժնետեր Վադիմ Բելյաևն է։

Մեկնաբանել