Հենրիխ Մխիթարյան. Ձգտելու ենք խնդիրներ ստեղծել Իտալիայի համար

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը Բուլղարիա – Հայաստան խաղից առաջ հարցազրույց էր տվել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը։

Մեր ֆուտբոլիստն անդրադարձել է հավաքականի հաջողություններին՝ նշելով, որ Եվրո 2012-ի ժամանակ հավաքականի ցուցադրած լավ արդյունքներն արդեն անցյալում են, և թիմն ամեն ինչ անում է անցյալի սխալները չկրկնելու համար։ Գնահատելով իր և թիմակիցների խաղը՝ Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ թիմը կարող էր ավելի լավ խաղալ, սակայն գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրիվ նոր թիմ է ստեղծում, և անհրաժեշտ է նրան ժամանակ տրամադրել։ «Մինասյանը տարբեր փորձարկումներ էր անում թիմում, և առաջին խաղերում մեզ համար հեշտ չէր։ Հիմա մենք դասեր կքաղենք այդ հանդիպումներից։ Մինասյանը շատ լավ երիտասարդ մասնագետ է և լավ մարզիչ։ Մենք շատ ուրախ ենք աշխատել նրա ղեկավարությամբ, և մեր բախտը բերել է, որ հնարավորություն ունենք աշխատելու նրա հետ վերջին տարիների ընթացքում»։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նաև ասել է, որ մեր երկրում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, եթե հավաքականը լավ խաղ է ցուցադրել։ «Հիմա մարդիկ հավատում են մեզ և մեծ հույսեր կապում», – նշել է Հենրիխը՝ շեշտելով, որ Իտալիայի հետ առաջիկա խաղի ժամանակ հավաքականը փորձելու է խնդիրներ ստեղծել մրցակիցների համար և ձգտելու է հաղթանակի, քանի որ հանդես է գալու սեփական երկրպագուների առջև։ Մխիթարյանի կարծիքով՝ իտալացիները Եվրո 2012-ի ժամանակ ցուցադրել են ամենադիտարժանը ֆուտբոլը։

Լրագրողը նաև խնդրել է գնահատել Սարգիս Հովսեփյանին, ով հոկտեմբերին կնշի հավաքականում իր մրցելույթների 20-ամյակը․ «Նրա աշխատասիրությունն օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստներիս համար։ Նա մեծ ուսուցիչ է և անփոխարինելի առաջատար»։

Հարցարզույցում Մխիթարյանն անդրադարձել է նաև ակումբային խնդիրներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Մարզական գործընկեր` SportArmenia.com