Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը կայցելի Հայաստան

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը 2012թ. սեպտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում, հաղորդում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության մամուլի ծառայությունից:

Երևանում Լիդինգթոնը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

2012թ. նշվում է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը, ուստի քննարկումների առարկան լինելու է երկկողմ հարաբերությունների, տնտեսական համագործակցության, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շուրջ, ինչպես նաև տեսակետներ կփոխանակվեն տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ: