Արա Հարությունյանը վերընտրվեց Արցախի վարչապետի պաշտոնում

ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի սեպտեմբերի 14-ի նիստին ներկա 30 պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համաձայնություն են տվել հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջարկությանը` պաշտպանելով վարչապետի պաշտոնում նշանակելու համար ներկայացված Արա Հարությունյանի թեկնածությունը: 

Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, նիստին ելույթով, ապա և եզրափակիչ խոսքով հանդես է եկել Արա Հարությունյանը: Իր ելութում նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանին` անցած տարիներին իր հանդեպ ցուցաբերած վստահության և գործակցության համար և պատրաստակամություն հայտնել գործելու նոր եռանդով և գործադիրի` ավելի մեծ պատասխանատվության ստանձնումով: