Բենղազիի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել են

Լիբիայի իշխանությունները այսօր՝ կեսօրին, վերականգնել են Բենղազիի օդանավակայանի հետ օդային հաղորդակցությունը, որն ավելի քան 12 ժամ դադարեցված էր անվտանգության նկատառումներով, հաղորդում է AFP-ն։

Օդանավակայանի ադմինիստրացիան հինգշաբթի երեկոյան առանց նախօրոք ծանուցման կարգադրել էր դադարեցնել բոլոր թռիչքները Բենղազիի օդանավակայանով՝ կապված սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա իրականացված հարձակման հետ, որի հետևանքով զոհվել էր Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպանը և դիվանագիտական առաքելության ևս երեք աշխատակից։

Մեկնաբանել