Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումն առաջնահերթություն է. Հունգարիայի ԱԳ նախարար

Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը Հունգարիայի դիվանագիտության առաջնահերթությունն է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոս Մարտոնյին, հաղորդում է politics.ru կայքը:

«Այն, ինչ երկրի վարչապետը որոշել է, նաև կառավարության որոշումն է: Կառավարության և վարչապետի որոշումները համընկնում են: Այդ պատճառով կարիք չկա վիճել` արդյոք Սաֆարովի գործի որոշումը կառավարությունն է կայացրել, թե վարչապետը»,- ասել է Մարտոնյին:

Միաժամանակ՝ Մարտոնյին հաստատել է, որ ինքը խնդրել է Շվեյցարիայի օգնությունը՝ վերականգնելու հայ-հունգարական հարաբերությունները:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի դասընթացներից մեկի ժամանակ ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության՝ առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանություններն սակայն արտահանձնեցին Սաֆարովին Ադրբեջանին: Նույն օրը մարդասպանն արժանացավ նախագահ Իլհամ Ալիևի ներմանը:

Մեկնաբանել