Պատրիկ Կլյուվերտը դեմ չէ գլխավորել Մադրիդի Ռեալը

Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտը հայտարարել է, որ երազում է «Բարսելոնան» գլխավորելու մասին, սակայն չէր հրաժարվի նաև «Ռեալում» աշխատելու տարբերակից:

«Շատ կցանկանայի երբևէ գլխավորել «Բարսելոնան»: Այս ակումբում աշխատանքը իմ գլխավոր երազանքն է, և ես կցանկանայի, որ այն իրականանար: Ցանկանում եմ դառնալ մեծագույն մարզիչ:
Կգլխավորեի՞ «Ռեալը»: Ինչու ոչ… Ես չէի մերժի այդ առաջարկությունը», – Կլյուվերտի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նախկին ֆուտբոլիստը գովել է նաև «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Չավիին և Անդրես Ինյեստային, ովքեր ժամանակին իր թիմակիցներն են եղել:
«Ես դեռ այն ժամանակ էի հասկացել, որ նրանք մեծ բարձունքների կհասնեն: Երբ դիտում ես նրանց խաղը, անհավանական զգացումներ ես ունենում: Այն ժամանակ նրանք դեռ պատանի էին, իսկ այժմ դարձել են «Բարսելոնայի» առաջատարներ: Շատ եմ սիրում հետևել նրանց ելույթներին», – ավելացրել է Կլյուվերտը:

Հիշեցնենք, որ Կլյուվերտն այժմ աշխատում է Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբում:

Մարզական գործընկեր SportArmenia.com