ՊՍԺ-ն 50 միլիոն եվրո է առաջարկել Ֆալկաոյի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ն նույնիսկ տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո (օգոստոսի 31) փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։

Ֆրանսիայում տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 4-ին, և հենց այդ օրերին արաբ շեյխերը հսկայական գումար են առաջարկել իսպանական ակումբին։ Ինչպես հաղորդում է Fichajes.com-ը, կոլումբիացու տրանսֆերի համար առաջարկվել է 50 մլն եվրո։

Մարզական գործընկեր` SportArmenia.com