Առաջիկա օրերին տաք է լինելու

Հայաստանի հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից: Քամին` հարավ-արևելյան 3-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա` 2-4, արևելյան շրջաններում 4-6 աստիճանով:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: