Բուֆոն. Մեր գլխավոր մրցակիցը Միլանն է

Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե որ թիմին է համարում թուրինյան ակումբի գլխավոր մրցակիցը սկուդետոյի համար պայքարում:

«Կարծում եմ , «Միլանը» մեր գլխավոր մրցակիցն է չեմպիոնության համար պայքարում: Պետք չէ մոռանալ նաև  «Ինտերին», «Ռոմային» և «Նապոլիին», առավել ևս, որ նրանք չեն խաղում Չեմպիոնների լիգայում, և ես անհամբերությամբ եմ սպասում այդ խաղերին»,- իտալացի դարպասապահի խոսքերն է մեջբերում Goal com-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com