Մեսսին պատրաստ է մտնել խաղադաշտ. Վիլանովա

Երեկ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտարարել է, որ Լիոնել Մեսսին կարող է մասնակցել Իսպանիայի առաջանության 4-րդ տուրի «Խետաֆեի» հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ արգենտինացուն անհանգստացնում է ոտքի վնասվածքը, որը ծանրաբեռնված աշխատանքի պատճառով հնարավոր չի լինում բուժել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարող է մնալ պահեստայինների նստարանին` ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։

«Ես զրուցեցի Մեսսիի հետ, և նա ասաց, որ ամբողջովին պատրաստ է խաղին։ Մենք ձգտում ենք հաղթել յուրաքանչյուր հանդիպման ժամանակ՝ չկազմելով երկարատև ծրագրեր։ Այս պահին միավորների տարբերությունը «Ռեալի» հետ նշմարվում է, սակայն դեռ առաջնության սկիզբն է»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել