Google-ը հրաժարվել է YouTube-ից հանել «Մուսուլմանների անմեղություն»-ը հոլովակը

Google ընկերությունը հրաժարվել է  սահմանափակել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի թրեյլերի տեսահասանելիությունը YouTube  տիրույթում, թեպետ ֆիլմն արդեն հասցրել է բողոքի ակցիաների, ԱՄՆ դիվանագետների սպանությունների պատճառ դառնալ ողջ Մերձավոր Արևելքում. հաղորդում է Reuters-ը:

Համացանցային հսկան նշել է, որ որոշ երկրներում, ինչպես օրինակ, Ինդոնեզիայում և Հնդկաստանում դրա մատչումը սահմանափակ է, իսկ Եգիպտոսում և Լիբիայում չորեքշաբթվանից` այդ երկրներում դեսպանատների վրա գրոհից հետո, արգելափակված է: Այս արգելափակման որոշումը, ըստ Google-ի, կայացվել է ոչ այնքան քաղաքական ճնշման ներքո, այլ` պայմանավորված հասարակական հուզումներով: «Հնդկաստանում և Ինդոնեզիայում դա առաջացրեց մեծ հուզական մթնոլորտ: Իսկ ընդհանուր առմամբ մենք առաջնորդվում ենք դեռ 2007թ սահմանված կանոններով»,- նշել է ընկերությունը:

Հիշեցնենք, որ սկսած սեպտեմբերի 11-ից «Մուսուլման եղբայրներ»-ի դեմ բողոքի ակցիաները չեն դադարում ողջ արաբական աշխարհում: Որոշ երկրներում զայրացած ամբոխը գրոհել է դեսպանատները, Լիբիայում` սպանել Բանգազիում հրդեհված դեսպանատնից աշխատակիցներին դուրս բերող դեսպանին ու երեք աշխատակիցների, իսկ երեկ Թունիսում դեսպանատան վրա հարձակման ժամանակ զոհվել է նվազագույնը 3 ցուցարար, վիրավորվել` 28-ը:

Նախագահ Օբաման հայտարարել է, որ «անընդունելի է որևէ մեկի կողմից որևէ կերպ այլ մեկի կրոնական զգացումները նվաստացնելու ցանկացած փորձ», սակայն գործնականում չի կասեցվել ֆիլմի ցուցադրությունը թե ԱՄՆ-ում ու Եվրոպայում, թե արաբական աշխարհում: