Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ նշել է, որ այս մրցաշրջանում թիմն իր առաջ ամենաբարձր նպատակներն է դրել: Այս մասին հայտնում է AS-ն:
«Մենք ձգտում ենք ավելի շատ հաղթել և էլ ավելի լավ խաղ ցուցադրել: Եվ գիտենք, որ կարող ենք հասնել մեր նպատակներին: Արդեն 2 տարի է, ինչ մենք դա անում ենք: Եվ ես չգիտեմ այս թիմում մի ֆուտբոլիստի, ով չի ձգտել դրան: Ես անում եմ ամեն բան, որ թիմն ունենա իր խաղաոճը ու որակյալ ֆուտբոլ ցուցադրի», – նշել է պորտուգալացի մասնագետը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com