Ես չեմ կորցնում հաջողության հասնելու հույսը. ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց

Սիրիայի կոնֆլիկտը վտանգ է ներկայացնում նրա ժողովրդի, Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ բանագնաց Լախդար Բրախիմը Սիրիայի նախագահ Բաշար ասլ Ասադի հետ Դամասկոսում հանդիպելուց հետո, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բրախիմի խոսքով՝ ճգնաժամը Սիրիայում շատ վտանգավոր է: Ալժիրցի դիվանագետը, որը արդեն երրորդ օրն է՝ գտնվում է Դամասկոսում, դեռ չի բացահայտում իր գործողությունների ծրագիրը: Բրախիմի խոսքով՝ առաքելությունը շատ դժվար է, բայց ինքը չի կորցնում հաջողության հասնելու հույսը:

Սիրիայի կառավարությունը ողջունում է Լախդար Բրախիմի առաքելությունը և անում է հնարավոր ամեն ինչ՝ «նրա հաջողությունները ապահովելու համար», ավելի վաղ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մաուլեմը: Նա խոստացել է, որ սիրիական կողմը կանի ամեն ինչ Բրախիմի հետ լիարժեք համագործակցությելու համար:

Ինչպես նշել էր Սիրիայի ԱԳՆ ղեկավարը, ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչը պետք է, նախևառաջ, համոզի մի շարք պետությունների «հրաժարվել ահաբեկչական խմբավորումներին ֆինանսական և այլ օգնություն տրամադրելուց»:

Մուալեմի խոսքով՝ ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է ընկած լինեն Սիրիայի ժողովրդի շահերը:

Սիրիայում այսօր հիմնական խնդիրը բռնության դադարեցումն է ինչպես կառավարական զորքերի, այնպես ընդդիմադիր ուժերի կողմից:

Մեկնաբանել