Ինձագիին խորհուրդ եմ տվել մարզչական կարիերան սկսել Միլանում. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ «Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիին խորհուրդ է տվել մարզչական կարիերան սկսել հենց միլանյան ակումբում:

«Ինձագին խորհրդակցել է ինձ հետ, և ես նրան խորհուրդ եմ տվել աշխատել «Միլանում»: Խաղալ այնպիսի մակարդակով, որին նա սովոր չէ, նրա համար տհաճ կլիներ: Այնպես որ նա ճիշտ է արել, որ միանգամից մարզիչ է դարձել:

Մարզիչ չեն ծնվում, քանի որ անհնար է միանգամից տիրապետել նման արվեստին: Ես Ֆիլիպոյին ասել եմ, որ ճիշտ կլինի սկսել իր ակումբում, որ հետագայում կարողանա ավելի բարձր մակարդակի որակներ ցուցադրել: Մարզչին փորձ է հարկավոր:

Ես հպարտ եմ, որ Իտալիայում աշխատելու տարիներին ծանոթացել եմ Ինձագիի հետ», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել