Հակաամերիկյան տրամադրությունները հասան Սիդնեյ

Մուսուլմանների հակաամերիկյան տրամադրությունները հասել են Ավստրալիա: Ցուցարարները փորձել են հարձակվել Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատան վրա, տեղեկացնում է Rbc.ru-ն:

Վկաների խոսքով՝ դեսպանատան մոտ հավաքված մուսուլմանների թիվը այնքան էլ մեծ չէր, բայցևայնպես նրանք շատ ագրեսիվ էին տրամադրված, այդ իսկ պատճառով ոստիկանությունը ստիպված է եղել ուժ գործադրել՝ արցունքաբեր գազ և մահակներ:

Բախումների արդյունքում տուժել են թե՛ ցուցարարները, թե՛ ոստիկանները, որոնց վրա ցուցարարները ջրով լի շշեր են նետել:

Ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել Սիդնեյի կենտրոնական փողոցներից մեկում, սակայն ոստիկանությունը ժամանակին է միջամտել և թույլ չի տվել: Վերջին տվյալների համաձայն՝ քաղաքում իրավիճակը հանդարտված է:

Նշենք, որ ԱՄՆ-ի դեմ մուսուլմանների բողոքը կապված է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հետ, որտեղ բացասաբար է ներկայացված Մուհամեդ մարգարեն: Ավելի վաղ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ մասսայական ցույցեր են տեղի ունեցել Եգիպտոսում, Սուդանում, Մարոկկոյում, Եմենում, Իրանում և մուսուլմանական այլ երկրներում:

Մեկնաբանել