Մեկնարկել է Օտտավայի առաջին հայկական փառատոնը

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում սեպտեմբերի 14-ին մեկնարկել է Օտտավայի առաջին հայկական փառատոնը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության հաղորդագրությունից:

 Փառատոնի բացումը տեղի է ունեցել Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը և Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրել են փառատոնի դրոշը:

Սեպտեմբերի 14-ից 16-ը կայացող Օտտավայի առաջին հայկական փառատոնը կոչված է ծանոթացնել Կանադայի մայրաքաղաքի բնակիչներին հայկական մշակույթին, ավանդույթներին, երգ ու պարին, խոհանոցին: Փառատոնին մասնակցելու են պարախմբեր, երգչախմբեր Կանադայի մի շարք քաղաքների հայ համայնքներից, մատուցվելու է պատարագ, տեղի են ունենալու ջազ համերգներ, ներկայացումներ: