Մանչինի. ՖԻՖԱ-ում հիմար օրենքներ են գործում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հերթական անգամ դժգոհել է ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելու օրենքից: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արգենտինայի հավաքական հրավիրվեց վնասվածք ունեցող Սերխիո Ագուերոն:

«Ագուերոյին կանչեցին, քանի որ մարզիչը ցանկացավ, որպեսզի նա հավաքականի տրամադրության տակ լինի: ՖԻՖԱ-ի օրենքները բավականին հիմար են, քանի որ բոլորը գիտեն, որ Սերխիոն վնասել է ծունկը, և այդ դեպքում ավելի լավ էր, որպեսզի նա մնար Մանչեսթերում և հանգիստ վերականգնվեր վնասվածքից:

Սերխիոն այժմ պատրաստ չէ 100 տոկոսով, սակայն նրա ծնկի հետ ամեն ինչ նորմալ է: Կարող եմ վստահ ասել, որ նա «Սթոք Սիթիի» հետ խաղը կսկսի պահեստայինների նստարանին», – Մանչինիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել