Արազ Օզբիլիսը հրաշալի գոլը փրկում է Կուբանին պարտությունից (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Կուբանը» Կրասնոդարում ընդունել է Մոսկվայի «Սպարտակին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Մարկոս Պիզելլին մնաց պահեստայինների նստարանին:

Հանդիպումը չափազանց դիտարժան պայքարում ընթացավ և բավականաչափ գոլառատ ստացվեց: Արդեն 11-րդ րոպեին Էյդեն Մակգիդին առաջ մղեց մոսկվացիներին: 27-րդ րոպեին Արտյոմ Ֆիդլերը խփեց պատասխան գնդակը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Սպարտակի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները Բալդեի նկատմամբ: Տուժողը փորձեց իրացնել 11 մետրանոցը, սակայն Անդրեյ Դիկանը գերազանց ցատկով փրկեց իր թիմին:

53-րդ րոպեին հյուրերը կրկին առաջ անցան հաշվի մեջ Էմանուել Էմենիկեն դարձավ գոլի հեղինակ: «Կուբանից» 10 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար: 63-րդ րոպեին Արազ Օզբիլիսը տուգանային հարվածի իրավունք վաստակեց իր թիմի համար և հենց ինքն էլ որոշեց իրացնել այն` ձախ ոտքի հրաշալի հարվածով գնդակն ուղարկելով Դիկանի դարպասի իննյակը: «Կուբան» – «Սպարտակ»` 2:2: Թիմերը մեկական միավոր վաստակեցին և մրցաշարային աղյուսակում 13-ական միավորով շարունակում են կիսել 6-7-րդ տեղերը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/3PxD_QgN-es