Շախտյորը հաղթում է Զարյային. Մխիթարյանը 12-րդ գոլը խփեց (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» մրցակցի հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Զարյայի» դարպասը և բացարձակ արդյունքվ (27 մ.) շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Հանքափորների» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չէր ընդգրկել թիմի մեկնարկային կազմում: Ամենայն հավանականությամբ, փորձառու մասնագետը որոշել էր Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղից առաջ չծանրաբեռնել իր թիմի առաջատարին:

Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Լուչեսկուն որոշեց Հենրիխ Մխիթարյանին ռմբուրկուական ցուցանիշները բարելավելու հնարավորություն ընձեռել` 58-րդ րոպեին Դուգլաս Կոստայի փոխարեն խաղադաշտ մտցնելով մեր կիսապաշտպանին: Հենրիխից ընդամենը 3 րոպե պահանջվեց իր շանսն օգտագործելու ու ընթացիկ առաջնությունում 12-րդ գոլը խփելու համար:

Արդյունքում «Շախտյորը» հաղթեց 3:0 հաշվով: Բացի Մխիթարյանից, աչքի ընկան նաև Ալեքս Տեյշեյրան (41 ր.) և Ադրիանոն (65 ր.):

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://www.dailymotion.com/video/xtmpqk_yyyy-yyyyyy-yyyy_sport