Ռեալը պարտվում է Սևիլյային (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաշվով պարտություն կրեց «Սևիլյայից» և արդեն 8 միավորով է ետ մնում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար «Բարսելոնայից»: Հանդիպման 2-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո միակ գոլը խփեց Պետր Տրոխովսկին: Մնացած ժամանակում երկու թիմերն էլ հաշվի մեջ փոփոխություն մտցնելու բազմաթիվ հնարավորություններ ունեցան, սակայն այդպես էլ նոր գոլեր չգրանցվեցին:

Այս հաղթանակից հետո «Սևիլյան» վաստակած 8 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Ռեալը» 4 միավորով 10-րդն է և, ամենայն հավանականությամբ, ավելի ցածր տեղում կհայտնվի, քանի որ տուրի հանդիպումների մեծ մասը դեռ չի կայացել:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/paf9Bf0D0UI

Մեկնաբանել