Արազ Օզբիլիս. Ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին

Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի «Սպարտակի» հետ խաղում (2:2) իր թիմին փրկեց պարտությունից, հայտարարել է, որ խաղը կարող էր ավարտվել 4:2 հաշվով:

«Շատ շնորհակալ եմ մարզչին, որ վստահեց ինձ, թեև գոհ չեմ իմ խաղից: Կարող էի ավելի լավ խաղալ, բայց հավաքականի կազմում անցկացրածս հանդիպումից և թռիչքներից հետո հոգնածություն էի զգում: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ կարողացա օգտակար լինել թիմին:

Եկեք անկեղծ լինենք. հանդիպումը կարող էր ավարտվել 4:2 հաշվով, ինչպես մեր օգտին, այնպես էլ` «Սպարտակի»: Նրանք հաղթելու հնարավորություն ունեին, բայց մեր բախտն էլ որոշ դրվագներում չբերեց: Կարծում եմ` 2 թիմն էլ պետք է գոհ լինի, որ նման ծանր խաղում միավոր է վաստակել:

Դուք նկատեցի՞ք` ինչքան շատ էին «Սպարտակի» երկրպագուները մարզադաշտում: Նրանք բազմաթիվ էին և կազմակերպված, բայց մենք չէինք լսում նրանց ձայնը, քանի որ մեր տրիբունաները խելահեղ էին երկրպագում»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում «Կուբանի» պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com