Հենրիխ Մխիթարյան. Հարկավոր է շատ գոլեր խփել նաև Չեմպիոնների լիգայում

Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը 9-րդ տուրում 12-րդ գոլը խփելուց հետո խոսել է «Զարյա» – «Շախտյոր» (0:3) հանդիպումից, ինչպես նաև հայտարարել է, որ ցանկանում է շատ գոլեր խփել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

«Առաջին րոպեները շատ լարված ստացվեցին, քանի որ լավ պահ ունեինք և չկարողացանք իրացնել: Առաջին խաղակեսի վերջնամասում կարողացանք գոլ խփել, ինչը շատ կարևոր է: Երկրորդ խաղակեսում արդեն ավելի հեշտ էր և արագ գոլ խփեցինք: Կեցցե’ թիմը:

Այժմ արդեն պետք է պատրաստվենք «Նորդշելանդի» հետ խաղին: Ամեն ինչ կանենք, որ հաղթենք և ուրախացնենք երկրպագուներին: «Զարյան» շատ լավ ֆուտբոլիստներով է համալրվել և գերազանց խաղ է ցուցադրում: Նրանք 11 հոգով չեն պաշտպանվում և անընդհատ ցանկանում են առաջ ընթանալ ու հաջողության հասնել: Կարծում եմ` «Զարյան» դեռ շատերի նյարդերը կփչացնի և բավականաչափ միավորներ կվաստակի:

Գոհ եմ և խփածս գոլից և թիմի հաղթանակից: Ինձ համար շատ կարևոր էր գոլ խփելը: «Դինամոյի» հետ խաղում չկարողացա աչքի ընկել, այսօր ստացվեց: Շնորհակալ եմ տղաներին, որ օգնեցին: Այժմ կարևորն այս մարզավիճակը պահելն է և որքան հնարավոր է շատ գոլեր խփել Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև շարունակել գոլեր խփել առաջնությունում»,- Հայաստանի հավաքականի առաջատարի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել