Մոուրինյո. Ցանկանում էի 7 փոփոխություն կատարել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է իր խաղացողներին Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Սևիլյայից» կրած պարտության համար (0։1):

«Մենք շատ վատ հանդիպում անցկացրինք, և պարտությունն օրինաչափ է: Ներկա պահին ես թիմ չունեմ: Թիմային ոգին բացակայում է, միայն մի քանի խաղացողներ են տարբերվում մյուսներից, ովքեր գիտակցում են, որ ֆուտբոլն իրենց կյանքն է: Առաջին անգամ ես 2 փոփոխություն կատարեցի, բայց ուզում էի փոխարինել 7 խաղացողի: «Սևիլյայի» խաղացողները անձնուրացաբար պայքարում էին ամեն մի գնդակի համար»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում AS-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com