Ռոնալդուն դեռ երկար պետք է խաղա Ռեալում. Բուտրագենյո

Մադրիդի «Ռեալի» հասարակական կապերի բաժնի ղեկավար Էմիլիո Բուտրագենյոն գտնում է, որ թիմն Իսպանիայի առաաջնության 4-րդ տուրում «Սևիլյայի» հետ կայացած խաղում (0։1) չի խնայել իր ուժերն ու ամեն կերպ փորձել է փրկել հանդիպումը:

«Մեր ֆուտբոլիստները մեծ ցանկությամբ էին գործում: Իհարկե, մենք շատ միավորներ ենք կորցրել, սակայն սա ֆուտբոլ է: Պետք է ոտքի կանգնել ու շարժվել առաջ: Մեզ չափազանց կարևոր հանդիպում է սպասվում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա միշտ օրինակ է ծառայել մյուս ֆուտբոլիստների համար: Նրա ցուցանիշներն արդեն իսկ խոսում են այն մասին, որ ֆուտբոլիստը դեռ երկար պետք է խաղա «Ռեալում»: Փողի մասին Ռոնալդուն երբեք չի խոսել», – Բուտրագենյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com