Բռնցքամարտիկը նոկդաունի է ենթարկում ռինգի մրցավարին

Երեկ գերմանական Բամբերգ քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում միմյանց են հանդիպել ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Մայքլ Սպրոտը (Մեծ Բրիտանիա) և Էդմունդ Հերբերը (Գերմանիա):

37-ամյա Սպրոտը շատ ակտիվ է սկսել մարտը և 4 ռաունդում նրա կատարած հարվածներից մեկից հետո գերմանացու մոտ քթի արնահոսություն է սկսվել, բայց շուտով Հերբերտին հաջողվել է ուղիղ հարվածով նոկդաունի ենթարկել մրցակցին:

Փորձառու Սպրոտը ոտքի է կանգնել և պատրաստ է եղել շարունակել մարտը, սակայն ռինգի մրցավարը դադարեցրել է մարտը և հաղթանակը շնորհել գերմանացուն, որից հետո Սպորտը դուրս է եկել հունից և մրցավարին նոկդաունի ենթարկել: Միայն անվտանգության աշխատակիցների ջանքերով է հաջողվել մրցավարին փրկել կատաղած բռնցքամարտիկի ձեռքից: Figosport.de-ի հաղորդմամբ` շուտով բրիտանացին ներողություն է խնդրել մրցավարից:

Մեկնաբանել