Դել Պիերոն արդեն Ավստրալիայում է

Իտալացի հանրահայտ հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն, ով 2 տարվա պայմանագի է կնքել «Սիդնեյի» հետ, ժամանել է Ավստրալիա: The Associated Press գործակալության տվյալներով` ֆուտբոլիստը կարող է իր նորամուտը նշել «Սիդնեյի» կազմում մոտակա օրերի ընթացքում: Դել Պիերոյին օդանավակայանում դիմավորել են մոտ 500 երկրպագու:

«Ցանկանում եմ ծանոթանալ Սիդնեյի հետ: Գիտեմ, որ այն հրաշալի և գեղեցիկ քաղաք է: Սակայն ես այստեղ եկել եմ ֆուտբոլ խաղալու և հաղթելու համար», – նշել է 36-ամյա իտալացին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com