Մետալուրգ – Արսենալ` 5:0. Գևորգ Ղազարյանը խփեց իր թիմի 2-րդ գոլը

Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» 5:0 հաշվով ջախջախեց Կիևի «Արսենալին»: Հանդիպման 25-րդ րոպեին Մորաեսը հստակ իրացրեց Սոարեսի վաստակած 11 մետրանոցը: 33-րդ րոպեին «Արսենալի» ֆուտբոլիստները մնացին 10 հոգով. Շախովը 2-րդ դեղին քարտն սատացավ ու հեռացվեց խաղադաշտից, իսկ 38-րդ րոպեից հյուրերը ստիպված էին հանդիպումը շարունակել 9 հոգով. շատ կոպիտ խաղի համար մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Ֆլորեսկուին:

Թեև 2-րդ կարմիր քարտից հետո «Մետալուրգի» առավելությունն ակնհայտ էր, 2-րդ գոլը գրանցվեց միայն 61-րդ րոպեին և այն հեղինակեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով ընդմիջումից հետո խաղադաշտ մտավ մեր հավաքականի մյուս կիսապաշտպան` Կառլեն Մկրտչյանի փոխարեն: «Մետալուրգում» խաղացող Հայաստանի հավաքականի 3-րդ ֆուտբոլիստը` Արտակ Եդիգարյանը, մնաց պահեստայինների նստարանին: Հուսանք, որ այս գոլը վստահություն կհաղորդի Գևորգ Ղազարյանին, ով Բուլղարիա – Հայաստան հանդիպման ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեմից հետո այնքան էլ լավ հոգեվիճակում չէր:

Հանդիպման վերջին 15 րոպեում «Մետալուրգի» ֆուտբոլիստները ևս 3 գոլ խփեցին և հաղթեցին ջախջախիչ 5:0 հաշվով: 75-րդ րոպեին Տրաորեն շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, 88-ին Մորաեսն իր 2-րդ գոլը խփեց այս խաղում, իսկ 90-րդ րոպեին Տրաորեն դրեց հանդիպման վերջակետը: Այս հաղթանակից հետո «Մետալուրգը» վաստակած 14 միավորով հավասրավեց մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում ընթացող «Արսենալին»:

Մեկնաբանել