Դինամոն պարտվում է Ռոստովին. Բերեզովսկին խաղաց առանց փոխարինման

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի «Ռոստովի» հետ խաղում Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ընդգրկել էր թիմի մեկնարկային կազմում:

Քիչ առաջ հանդիպումն ավարտվեց: Թեև Ռոման Բերեզովսկին գերազանց խաղ ցուցադրեց, ընթացիկ առաջնությունն անհաջող մեկնարկած «Դինամոն» նվազագույն հաշվով պարտություն կրեց և վաստակած 3 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Բերեզովսկին իսկապես լավ խաղաց` մի քանի դեպքում իր թիմին փրկելով վերահաս գոլերից, իսկ բաց թողած գոլում նա մեղք չուներ: Ստորև կարող եք դիտել տեսանյութը և ինքներդ համոզվել դրանում:

Մեկնաբանել