«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ, չնայած մրցաշարում անհաջող մեկնարկին ակումբը չի կասկածում գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի կարողություններին։
«Ալեգրիի հարցը քննարկման ենթակա չէ։ Նա պետք է հանգստանա։ «Միլանը» պետք է կենտրոնանա, որպեսզի վերադառնա հաղթական ուղի։ Նաև պետք է վերականգնվեն վնասվածք ստացած ֆուտբոլիստները։ Բերլուսկոնին խնդրել է ինձ լինել թիմի կողքին և հանգստացնել ֆուտբոլիստներին»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Միլանը» երեկ 0։1 հաշվով պարտություն կրեց «Ատալանտայից», ինչն արդեն 2-րդ էր սեփական հարկի տակ նոր մեկնարկած մրցաշրջանում։