Ալեգրիի հարցը քննարկման ենթակա չէ. Ադրիանո Գալիանի

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ, չնայած մրցաշարում անհաջող մեկնարկին ակումբը չի կասկածում գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի կարողություններին։

«Ալեգրիի հարցը քննարկման ենթակա չէ։ Նա պետք է հանգստանա։ «Միլանը» պետք է կենտրոնանա, որպեսզի վերադառնա հաղթական ուղի։ Նաև պետք է վերականգնվեն վնասվածք ստացած ֆուտբոլիստները։ Բերլուսկոնին խնդրել է ինձ լինել թիմի կողքին և հանգստացնել ֆուտբոլիստներին»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում  Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Միլանը» երեկ 0։1 հաշվով պարտություն կրեց «Ատալանտայից», ինչն արդեն 2-րդ էր սեփական հարկի տակ նոր մեկնարկած մրցաշրջանում։

Մարզական գործընկեր` SportArmenia.com