Ռոջեր Ֆեդերերը շարունակում է գլխավորել ATP-ի վարկանիշային աղյուսակը

Այսօր հրապարակվել է ATP վարկանշային աղյուսակի թարմացված տարբերակը։ Դրանում էական փոփոխություններ չեն արձանագրվել, քանի որ անցած շաբաթ ուժեղագույն թենիսիստները հիմնականում ներգրավված են եղել իրենց ազգային հավաքականներում և մասնակցել են Դևիսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչներին և փլեյ-օֆֆ փուլին։

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։

Արգենտինան ներկայացնող Դավիդ Նալբանդյանը նախորդ շաբաթվա համեմատ նահանջել է 5 տեղով և զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը՝ վաստակելով 790 միավոր։

N

Թենիսիստ (երկիր)

միավոր

1 (1)

Ռոջեր ֆեդերեր (Շվեյցարիա) 11805

2 (2)

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) 10470

3 (4)

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) 8570

4 (3)

Ռաֆայել Նադալ (Իսպանիա) 7385

5 (5)

Դավիթ Ֆերրեր (Իսպանիա) 5960

6 (7)

Թոմաշ Բերդիխ (Չեխիա) 4965

7 (6)

Ժո-Ուիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) 4520

8 (8)

Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) 3850

9 (9)

Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) 3285

10 (10)

Ջոն Իզներ (ԱՄՆ) 2610

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել