ԿԸՀ-ն քննարկել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության տեղեկանքը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 16-ին գումարած իր արտահերթ նիստում քննարկել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության` 2012թ. սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 10 հազ. և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 29.08.2012-14.09.2012 թթ. ժամանակահատվածի համար, հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքը:

ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է տեղեկատվություն` համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուների կողմից նախընտրական հիմնադրամներ բացելու և հայտարարագրեր ներկայացնելու վերաբերյալ:

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ 10 հազ. և ավելի ընտրող ունեցող 6 համայնքներում գրանցված 33 թեկնածուներից 18-ը ներկայացրել են ինքնաբացարկի մասին դիմում, իսկ նախընտրական հիմնադրամ բացած և հայտարարագիր ներկայացրած թեկնածուները 13-ն են: Գրանցված թեկնածուներից 2-ը չեն բացել նախընտրական հիմնադրամ:

Մեկնաբանել