Ավտոապահովագրողների բյուրոյի անդամավճարները բարձրացվել են

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ն սեպտեմբերի 14-ին գումարած արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում սահմանել է անդամավճարների և անդամավճարները չվճարման դիմաց գանձվող տույժերի նոր սահմանաչափերի նախագիծը:

Ժողովը որոշել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության միանվագ անդամավճարը գանձել 10 մլն ՀՀ դրամ, պարբերական անդամավճարները՝ վճարման համար սահմանված ամսվան նախորդող հաշվետու տարվա ընթացքում Բյուրոյի անդամ համապատասխան ապահովագրական ընկերության կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի գծով հաշվեգրված ապահովագրավճարների 0,375%-ի չափով:

Սահմանվել է, որ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն իր անդամ ապահովագրական ընկերությունների կողմից անդամավճար չվճարելու դեպքում գանձում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` չվճարված անդամավճարի գումարի 0,1 %-ով:

Մեկնաբանել