Նեյմար. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու նպատակ չունեմ

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու նպատակ չի հետապնդում, հաղորդում է Goal.com-ը: Նշենք, որ այսօր շատերն են բրազիլացուն համեմատում Լիոնել Մեսսիի հետ:

«Իմ նպատակն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը ձեռք բերելը չէ: Պարզապես ես կցանկանայի հանդես գալ աշխարհի առաջատար առաջնություններում, նպաստել «Սանթոսի» և Բրազիլիայի հավաքականի հաջողությանը:

Ինչ վերաբերում է իմ հնարքներին, ես դեռ փոքր հասակից էի սկսել իմպրովիզներ անել տանը: Ես կողք կողքի էի դնում սեղանն ու աթոռները և սկսում էի շրջանցել դրանք»,-հայտարարել է Նեյմարը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com