Ռոման Բերեզովսկի. Դինամոյին գոլից փրկելու հնարավորություն չունեի

Հայաստանի ազգային հավաքականի և «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Ռոստովից» կրած պարտությունից հետո (0:1) նշել է, որ գոլի դրվագում թիմին փրկելու շանս նա չուներ:

«Ռոստովն» անհամեմատ հաջող էր գործում անհատական պայքարում: Դժվար է որևէ պատճառ գտնել, թե ինչու «Դինամոյին» չի հաջողվում հաղթել: Մենք լավ կազմ ունենք, բայց ավելի շատ ուժեր է պետք ներդնել խաղադաշտում, պայքարներում ավելի շատ հաղթող դուրս գալ: Այնպիսի զգացողություն է, որ մեզ պակասում է նվիրվածությունը:

Հնարավո՞ր էր արդյոք փրկել դրությունը ընդունած գոլի դրվագում: Թվաց, թե պաշտպանը վերահսկում է իրավիճակը, այդ պատճառով ես դուրս չեկա, սակայն Յան Գոլենդան կարողացավ շրջանցել մեր ֆուտբոլիստին և գնդակն ուղարկեց անկյունը: Դժվար թե փրկելու շանս կար»,-Բերոզովսկու խոսքերն է մեջբերում Sportbox-ը:

Հիշեցնենք, որ «Դինամոն» 3 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է:

Մարզական գործընկեր` SportArmenia.com