Երկրաշարժ Կապանի մոտակայքում

Սեպտեմբերի 17-ին՝ կեսօրին մոտ, Կապան քաղաքի մոտակայքում՝ 10 կմ խորության վրա, տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կապանից 59 կմ հեռավորության վրա՝ Իրանի տարածքում։