Մեսսին հերթական ռեկորդն է սահմանում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում դուբլ ձևակերպեց «Խետաֆեի» հետ խաղում, հերթական ռմբարկուական ռեկորդն է սահմանել, տեղեկացնում է AS-ը:

Արգենտինացին 2012թ. իր անվան դիմաց գրանցեց 61 գոլ (52-ն ակումբում, և 9-ը` Արգենտինայի հավաքականում):

Օրացույցային տարվա ընթացքում խփած գոլերի թվով նախկին ռեկորդը նորից իրեն էր պատկանում, որը նա սահմանել էր 2010թ.` խփելով 60 գոլ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com